Առողջապահություն 4.2011
Շրջայց Շիրակի մարզ
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի և Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվող մարզային բժշկական հաստատություններ:
Աշխատանքային օրվա սկզբում նախարարն այցելել է Մարալիկի բժշկական կենտրոն: Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ բաժանմունքներում ծանոթացել է բուժօգնության իրականացման պայմաններին, զրուցել հիվանդների հետ: Համայցի ընթացքում նախարարն ուսումնասիրել է հիվանդանոցի շենքը, բուժսարքավորումների վիճակը, որոնք, ի դեպ, հիմնականում, անցյալ դարի 60-70-ական թվականների արտադրության են:
Նախարարն այցելել է նաև հիգիենիկ և հակահամաճարակային մարզային տեսչության ներկայացուցչություն, որը մինչև օրս տեղակայված է տնակում: Այնուհետև նա շրջել է հիվանդանոցի տարածքում, ներկաների հետ քննարկել հիվանդանոցի շրջակայքը բարեկարգելու և ապագայում տարածքն օպտիմալ եղանակով օգտագործելու բոլոր հնարավոր ուղիները: Քննարկվել է նաև Մարալիկի բժշկական կենտրոնի հետագա գործունեության, հիմնանորոգման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով ու գույքով հագեցնելուն առնչվող հարցեր:
Սոցիալական ներդրումների հիմնադրամի ղեկավարության հետ քննարկվել են հիմնանորոգման աշխատանքների ծավալն ու ժամկետները:
Օրվա երկրորդ կեսին եղել են Ամասիայի առողջության կենտրոնում, հետևել Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ընդհանուր առմամբ, պաշտոնյաները հավանության են արժանացրել կատարված աշխատանքը, տեղում քննարկել կենտրոնն անհրաժեշտ սարքավորումներով և գույքով ապահովելու հարցերը:
Շուտով ամասիացիները լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորություն կունենան առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքում:
Այցի ավարտին առողջապահության նախարարը եղել է նաև Գյումրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական հրապարակում: Նրան են ներկայացվել աշխատանքների ընթացքը, խնդիրները: Նախարարը կատարված աշխատանքները գնահատել է դրական և հանձնարարել պահպանել աշխատանքների բարձր որակն ու տեմպը:
Գյումրու բժշկական կենտրոնը նախատեսված է շահագործման հանձնելու 2012 թ. ապրիլին:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ ծառայություները` Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 210 մահճակալ հզորությամբ: Այդ նպատակով առաջարկվել է Ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կառուցել նոր քառահարկ մասնաշենք, որտեղ կտեղակայվեն մարզային հիվանդանոցի, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բոլոր, ինչպես նաև «Սամարիթեր» հիվանդանոցի թերապևտիկ, սրտաբանական և հեմոդիալիզի բաժանմունքները: Նոր հիվանդանոցում կգործի նաև նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոն, որտեղ կսպասարկվեն ու բժշկական խորհրդատվություն կստանան ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի և մանկաբույժի կողմից ուղեգրված հիվանդները:
Արդյունքում Շիրակի մարզային և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների շենքերը կազատվեն և կհանձնվեն մարզպետարանի տնօրինությանը:
Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և բժշկական ժամանակակից սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում:
Կենտրոնի շինարարական աշխատանքների համար վարկային ծրագրի միջոցներից նախատեսված է իրականացնել ավելի քան 3 միլիարդ ՀՀ դրամի ներդրում:
Ներկայումս ընթանում են քառահարկ շենքի երրորդ հարկի միաձույլ հիմնակմախքի բետոնացման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նկուղային հարկի հարդարման, առաջին հարկի միջնապատերի կառուցման և ինժեներական կոմունիկացիաների անցկացման աշխատանքները:
Բժշկական կենտրոնը կհագեցվի նաև բժշկական ժամանակակից սարքավորումներով և կահույքով:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կգործի միջազգային չափանիշներին համապատասխանող, արդի բազմապրոֆիլային բժշկական կենտրոն, որը մարզի բնակչությանը կմատուցի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ:
Կարդացեք նաև
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն